Երեւանի Հյուսիսային պողոտայում քիչ առաջ ավարտվեց Երեխաների պաշտպանության օրվան նվիրված, NEWS.am գործակալության կազմակերպած ամենամյա բարեգործական ակցիան (ֆոտոռեպորտաժ)։
Ակցիային իրենց մասնակցությունն ունեցան քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ։
Մասնակցեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը, պատգամավորներ Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Էլինար Վարդանյանը, Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ԿԳՆ մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը, Արցախի կառավարության մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։
Պաղպաղակի բարեգործական վաճառքին մասնակցել են Գոհար Գասպարյանը, Էրիկ Անթառանյանը, Լուսինե Թովմասյանը, Իրինա Թովմասյանը, Ֆաինա Հարությունյանը, Vitamin-ի Վաչեն, հաղորդավարներ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը, Արման Մարգարյանը, Օլիմպիական բրոզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը։
NEWS.am–ի անձնակազմի հետ միասին պաղպաղակ են վաճառել նաեւ Լուիզա Ներսիսյանը, Նաիրա Մովսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Դիանա Գրիգորյանը, Վահե Տեր–Մինասյանը եւ այլ հայտնի անձինք։
Ակցիային զուգահեռ Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր համերգ՝ բաղկացած երկու մասից։ Մասնակիցների թվում էին Դալիթան, Սոնա Շահգելդյանը, DJ Vakcina-ն, DJ Smoke-ը, Սիլվա Հակոբյանը եւ այլք։ NEWS.am-ը պատրաստել էր մրցույթներ երեխաների համար, տարատեսակ խաղեր, նկարչական խաղեր, առավել ակտիվ փոքրիկներին բազմաթիվ նվերներ բաժանեցին, իսկ երեխաներին ուրախացնում էին մուլտֆիլմերի հերոսները։
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ», «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վարչակազմը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:





























