Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը կոչ է արել համերաշխություն ցուցաբերել Ռուսաստանում, Պակիստանում ու Աֆղանստանում բնության տարերքների արդյունքում զոհված ու առանց արյուն մնացած բազմաթիվ մարդկանց նկատմամբ։
Պապը ցավով է ընդունել է Ռուսաստանում բռնկված լայնածավալ հրդեհների եւ Պակիստանում ու Աֆղանստանում տեղի ունեցած կործանիչ ջրհեղեղների մասին լուրն ու իր ցավակցությունը հայտնել տարերքից բոլոր տուժածներին։ Նա խոստացել է աղոթել այդ երկրների ժողովուրդների համար։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Պապն այս խոսքերով հանդես է եկել օգոստոսի 4-ին Հռոմի Սուրբ Պետրոս հրապարակում՝ դիմելով 50 հազար ուխտավորներին։




























