Windows 10 օպերացիոն համակարգը վաճառքի կհանվի հունիսի 29-ին։ Այս մասին ասված է Microsoft-ի պաշտոնական կայքում։
Հաղորդվում է, որ նոր համակարգը հասանելի կլինի 190 երկրների օգտատերերի համար։ Windows 7 եւ Windows 8.1 օպերացիոն համակարգերի օգտատերերի համար նոր Windows 10-ը հասանելի կլինի անվճար թարմացման տեսքով, գրում է Gazeta-ն։
«Windows 10-ը օպերացիոն համակարգի նոր սերունդն է, որը ստեղծվել է մեծ գործեր կատարելիս մարդկանց օգնելու համար։ Այս ծրագրի գործարկումով մեկնք կյանքի ենք կոչում համակարգիչների անհատականացման կոնցեպցիան»,- նշել է Microsoft-ի փոխտնօրեն Թիերի Մայերսոնը։





























