«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը կվճարի իր այն օգտատերերին, որոնք թերություններ ու խոցելի կետեր կգտնեն սոցիալական ցանցում: Անվտանգության անկատարություն գտնող բոլոր օգտատերերը կպարգեւատրվեն կախված թերության լրջության աստիճանից:

Ստացված տեղեկատվության համաձայն, նվազագույն պարգեւատրման չափը կկազմի 100 դոլար, հաղորդում է Avufa-ն:

Սա համացանցի օգտատերերին վճարելու առաջին փորձը չէ: Վերջերս Google ընկերությունը նմանատիպ նախագիծ է սկսել, որը ենթադրում է վճարում կայքերի աշխատանքի անվտանգության թերությունների հայտնաբերած օգտատերերին: