Օգոստոսի 2-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում` օդանավակայանից բերման է ենթարկվել 27-ամյա Սարգիս Պ.-ն, ով հուլիսի 29-ից ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄՆ քրեական օրենսգրքի 1344 եւ 1349 հոդվածների մեղադրանքով` բանկային խարդախության փորձ:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Սարգիս Պ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ եւ ՀՀ գլխավոր դատախազություն:



























