ԱՄՆ-ի 38 մեծահարուստներ միացել են ներդրող Ուորեն Բաֆֆեթի եւ Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի «The Giving Pledge» նախաձեռնությանը եւ համաձայնվել են իրենց ունեցվածքի առնվազն կեսը ծախսել բարեգործության համար: 40 մարդասերների ամբողջական ցանկը հրապարակվել է givingpledge.org կայքում:
Նրանց թվում են ռեժիսոր Ջորջ Լուկասը, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, CNN ընկերության հիմնադիր Թեդ Թեները, Դեվիդ Ռոքֆելլերը, Microsoft-ի մեկ այլ հիմնադիր Փոլ Ալեննը եւ այլք: Նրանք բոլորը համաձայնվել են իրենց ունեցվածքի մի զգալի մասը ծախսել տարբեր բարեգործական ծրագրերի համար, այդ թվում հիվանդությունների բուժման ոլորտում հետազոտոթյունների: Նրանցից յուրաքանչյուրը նամակ է գրել, որում հանգամանալից բացատրել է, թե ինչու է անհրաժեշտ համարում վարվել հետեւյալ կերպ: Բաֆֆեթն ու գեյթսը դիմել էին ամերիկացի միլիարդատերերին՝ կոչ անելով գումարները ծախսել բարեգործական նպատակներով: Նախաձեռնության էությունը կայանում է նրանում, որ համոզեն երկրի հարուստ մարդկանց բարձրաձայն հայտարարել բարեգործ դառնալու մտադրության մասին:
Բիլլ Գեյթսը հիմնադիրն է խոշորագույն բարեգործական հիմնադրամի, որում ներդրվել է ավելի քան 28 միլիարդ դոլար: Ուորեն Բաֆֆեթեն այդ հիմնադրամին է կտակել իր 47 միլիարդանոց ունեցվածքի 99 տոկոսը:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում 400 միլիարդատեր կա:




























