ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները զրկել են Բարաք Օբամային տորթից, որը արհմիությունների առաջնորդները պատրաստել էին ԱՄՆ նախագահի ծննդյան տոնի առթիվ: Այս մասին, ըստ AFP-ի, Օբաման պատմել է օգոստոսի 4-ին Վաշինգթոնում արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Իր ելույթում նա նշել է, որ ուրախ է իր ծննդյան օրն անցկացնել լավ ընկերների շրջապատում, հավելելով, որ մի փոքր հիասթափված է, որ տորթ չկա: Օբաման հայտարարել է, որ այդ հարցը կքննարկի Գաղտնի ծառայության հետ: AFL-CIO արհիմության ղեկավար Ռիչարդ Թրումկան հաստատել է, որ հենց գաղտնի ծառայությունն է արգելել, որպեսզի նախագահին տորթ նվիրեն: Այս առնչությամբ Օբաման կատակել է, նշելով, որ տորթն ամենայն հավանակությամբ կերել են այդ ծառայության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին լրացել է ԱՄՆ նախագահի 49-ամյակը: Նրա ընտանիքի անդամները չեն մասնակցել ծննունդին, քանի որ Միշել Օբաման իրենց կրտսեր դստեր հետ գտնվում է Իսպանիայում, իսկ ավագ դուստրը գտնվում է ամառային ճամբարում:




























