Apple ընկերությունը սեփական սթրիմինգային երաժշտական ծառայությունն է թողարկում, որը կարժենա ամսական 10 դոլար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ծառայությունը կմրցակցի, առաջին հերթին, Spotify-ի հետ: Սպասվում է, որ ծառայության պաշտոնական անոնսը կկայանա WWDC կոնֆերանսում, որը մեկնարկում է հունիսի 8-ին: Սակայն ընկերությունը դեռեւս չի փակել գործարքն այնպիսի խոշոր ձայնագրող ընկերությունների հետ, ինչպիսիք են Universal Music Group-ը, Sony Music Entertainment-ը եւ Warner Music Group-ը, հաղորդում է Gazeta-ն:





























