Ինգուշեթիայում, հիվանդանոցում մահացել է այդ հանրապետության ոստիկանության աշխատակիցը, ով ծանր վիրավորվել է Նազրանում տեղի ունեցած հարձակման արդյունքում:
Օգոստոսի 4-ին քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել ՆԳՆ երկու նախկին աշխատակիցների ուղղությամբ: Նրանցից մեկը` Իբրահիմ Եգլոեւը, տեղում զոհվել է: Նա դատապարտվել էր պայմանական պատժի` 2008- օգոստոսի 31-ին «Ինգուշեթիա-ռու» ընդդիմադիր կայքի տիրոջը անզգուշաբար սպանելու մեղադրանքով:




























