Տավուշի մարզի Մովսես գյուղում 4 ամիս առաջ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանը դեռ ամբողջությամբ չի ապաքինվել: Այս մասին NEWS.am-ին ասաց համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը:
«Կարելի է ասել, որ անկողնային վիճակում է, դեռ ազատ քայլել չի կարողանում»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ այդ տարիքում դժվար է խոսել ամբողջությամբ ապաքինվելու մասին:
Նշենք, որ Լեւոն Անդրեասյանը ստացել էր ծնկի եւ ոտքի ազդրոսկրի կոտրվածք: Մի քանի շաբաթ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում բուժում ստանալուց հետո նա դուրս էր գրվել եւ մեկնել Մովսես գյուղ:
Հիշեցնենք, որ 85-ամյա ծերունուն հրազենային վնասվածքը ստացել էր այգում աշխատելու ընթացքում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























