Թուրքական Անթալիա քաղաքում Boeing-707 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել են օդանավի շասսիի դողերը, հաղորդում է CNN Turk հեռուստաընկերության կայքը:

Ինքնաթիռում, որ թռչում էր Ստամբուլից, այդ պահին 107 ուղեւոր է եղել:

Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, բոլոր ուղեւորները տարհանվել են, հաղորդում է Trend-ը: