Սանտա Քրուսում Քալիֆորնիայի համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը միաձայն բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Հայոց ցեղասպանության ժխտման պատճառով Թուրքիայից հետ վերցնել իր կապիտալը։ Ինչպես գրում է Asbarez-ը, բանաձեւը Սանտա Քրուսում Քալիֆորնիայի համալսարանին կոչ է անում Թուրքիայից պահանջել 72.6 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար։

Նշենք, որ նման բանաձեւեր ընդունվել են նաեւ Լոս  Անջելեսում, Բերքլիում, Իրվայնում, Դեւիսում եւ Ռիվերսայդում Քալիֆորնիայի համալսարանների ուսանողական մարմինների կողմից։ Բանաձեւի նպատակն է տարբեր ուսումնական հաստատություններին կոչ անել Թուրքիայից հետ վերցնել իրենց կապիտալը։