NASA-ի մասնագետները Boeing-ի հետ համատեղ թռիչքային փորձարկումներ են իրականացրել իրենց մշակած հատուկ ծածկող նյութերով, որոնք թույլ չեն տալիս միջատներին կպչել օդանավերի թեւերին։ Այս մասին ասված է NASA-ի կայքում։
Գիտնականները դաշտային պայմաններում ստուգել են ծածկերի 5 տեսակ։ Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ առավել շատ միջատներին վանում է լոտոսի տերեւ հիշեցնող նյութից պատրաստած ծածկը։ Նյութը հատուկ քիմիական բաղադրություն ունի, որը թույլ է տալիս 40 տոկոսով կրճատել ինքնաթիռի թեւերին կպչող միջատների քանակը, գրում է Lenta.ru-ն։





























