Իրանի հյուսիսում Էլբրուսի լեռներում ճանապարհից դուրս է եկել եւ անդունդը գլորվել իրաքցի զբոսաշրջիկներով լի ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 25, վիրավորվել 16 մարդ:
Նախնական տվյալներով, աղետի պատճառը եղել է մեքենայի արգելակման համակարգի անսարքությունը, որի հետեւանքով վարորդը կորցրել է ավտոբուսին կառավարումը, իսկ ավտոբուսը 650 մետր բարձրությունից ընկել է գետը:
Տարբեր տվյալներով, ավտոբուսի ուղեւորները կամ ուխտագնացներ են եղել, կամ զբոսաշրջիկներ, որոնք ուղեւորվում էին Կասպից ծովի հանգստավայրերից մեկը, հաղորդում է Lenta.ru-ն:





























