ՌԴ Մուրմանսկի շրջանի դատարանը Իրանի քաղաքացուն մեղավոր է ճանաչել պետական սահմանը խախտելու փորձի համար եւ տուգանել է 2 հազար ռուբլով։ Ինչպես գրում է «Ւնտերֆաքս»-ը, 30-ամյա երիտասարդին վտարելու են ՌԴ-ից։

Սահմանապահների տեղեկություններով՝ մայիսի 27-ին տղամարդը ժամանել էր Մուրմանսկ։ Այնտեղից նա տաքսիով մեկնել էր Նորվեգիայի հետ սահմանին գտնվող Բորիսոգլեբսկ  հսկիչ մաքսակետ։ Նա մեքենայի ընթացքից դուրս էր ցատկել եւ սողոսկել սահմանաբաժան ցանկապատի լարերի արանքով։ Հետո կանգ էր առել, ենթադրելով, թե արդեն գտնվում է Նորվեգիայի տարածքում, բայց այդտեղ նրան ձերբակալել էին սահմանապահները։

Սա ռուս-նորվեգական սահմանը հատելու իրանցու 3-րդ փորձն է։