Օգոստոսի 4-ի առավոտյան, Արագածոտնի մարզի Շենավան գյուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Գեղամա» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի կոմպրեսորային կայանի բալոններից մեկը պայթել է, ինչի հետեւանքով փլուզվել է կայանի պատը` 4-5 քմ մակերեսով: Զոհեր ու վիրավորներ չկան:




























