Կալիֆորնիական Գլենդել քաղաքի բնակիչը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել այս տարվա մարտին 4-ամյա հայուհուն վրաերթի ենթարկելուց հետո փախուստի դիմելու հարցում: Ըստ «Glendale News-Press»-ի, 55-ամյա Շանթ Բադլյանին միայն մեկ քրեական մեղադրանք է առաջադրվել՝ դեպքի վայրից փախուստի դիմելու համար: Այս ամսվա վերջին նա կրկին կկանգնի դատարանի առջեւ:
Հիշեցնենք, որ 4-ամյա Վիոլետա Խաչատրյանը զոհվել է մարտի 6-ին Գլենդելում տեղի ունեցած վթարի հետեւանքով: Փոքրիկը կայանված երկու ավտոմեքենայի մեջտեղից դուրս է վազել ճանապարհի երթեւեկելի հատված եւ վրաերթի ենթարկվել մեքենայի վարորդի կողմից, որը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Ավելի ուշ Գլենդելի 55-ամյա բնակիչ Շանթ Բադլյանը, որին կասկածում էին մահացու ՃՏՊ-ից հետո փախուստի դիմելու մեջ, ինքնակամ ներկայացել է ոստիկանությունը, ձերբակալվել, այնուհետեւ գրավի դիմաց ազատ է արձակվել:




























