Վլադիվոստոկ քաղաքի Սովետական շրջանի դատարանը սպանության մի գործ է քննել, որտեղ մարդասպանն Ադրբեջանի քաղաքացի է:

Հանցագործությունը տեղի է ունեցել 2006թ. մարտին` տուժածի տանը: Հավաքույթի ժամանակ տուժածն ու հանցագործը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են վիճել, ինչի արդյունքում ադրբեջանցին կացնի սուր եւ բութ կողմերով բազում հարվածներ է հասցրել տուժողի գլխի եւ մարմնի մասերում: Այնուհետ տանտիրոջ հարցերը լուծել է փայտե մահակի օգնությամբ:

Ստացած վնասվածքներից տուժածը տեղում մահացել է: Ադրբեջանցուն երկար ժամանակ հաջողվում էր խուսափել պատասխանատվությունից: Բայց օրերս դատարանը նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: