Աշխարհում 7.2 մլրդ բջջային միացում է հաշվվում: Այդպիսով, բջջային կապի ներթափանցումը հասել է 99%-ի (2014թ. տվյալներով, Երկրի վրա 7.3 մլրդ մարդ է բնակվում): Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ներկայացնելով 2015 թվականի առաջին եռամսյակի Mobility Report զեկույցը՝ նշել են Ericsson ընկերության ներկայացուցիչները:

Վերլուծաբանները, միաժամանակ, նշում են, որ իրական բաժանորդների թիվն աշխարհում գրեթե երկու անգամ պակաս է՝ 4.9 մլրդ: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ մեկ մարդը կարող է մի քանի sim-քարտ օգտագործել:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 108 մլն նոր միացում է գրանցվել: Այդ առումով առաջատարը Հնդկաստանն է (26 մլն նոր միացմամբ), այնուհետեւ Չինաստանը (10 մլն), Մյանման (5 մլն), Ինդոնեզիան (4 մլն) եւ Ճապոնիան (4 մլն):