Samsung ընկերությունը Z3 նոր սմարթֆոն է մշակում, որը կաշխատի Tizen օպերացիոն համակարգով: Այս մասին հայտնում է Tizen Experts պորտալը:

Տեխնիկական տեսանկյունից սարքը մոտ է Galaxy Core Prime սմարթֆոնին: Այն կունենա 5-դյույմանոց էկրան, 1,3 ԳԳց հզորությամբ Qualcomm Snapdragon 410 պրոցեսոր, 5-մեգապիքսելանոց տեսախցիկ, հաղորդում է Gazeta-ն:

Z3-ի թողարկումը կարող է տեղի ունենալ 2015-ի երկրորդ կեսին: Ներկայումս Tizen համակարգը կիրառվում է միայն Samsung Z1 սմարթֆոնի վրա, որը ներկայացվել է այս տարվա հունվարին: