AMD ընկերությունը ներկայացրել է իր նոր սերնդի պրոցեսորները, որոնք ստացել են Carrizo կոդային անվանումը, հաղորդում է Zdnet-ը:
Carrizo-ն իրենից չիփսեթներ է ներկայացնում, որտեղ բացի պրոցեսորային միջուկներից, ներդրված են նաեւ տեսաարագագացուցիչներ: Ընդհանուր առմամբ, այնտեղ կարող է լինել 10 կամ 12 միջուկ՝ 4 պրոցեսորային եւ 6-ը կամ 8-ը՝ տեսանյութերի մշակման համար, հաղորդում է Gazeta-ն:
Carrizo-ն նախատեսված է, առաջին հերթին, նոթբուքներում կիրառելու համար, եւ առանձնանում է էլեկկտրաէներգիայի քիչ օգտագործմամբ:




























