Իրանը եւ միջազգային միջնորդ երկրների «վեցնյակը» Թեհրանի միջուկային ծրագրի հարցով տարվող բանակցություններում լուրջ առաջընթաց են գրանցել։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Մենք եզրափակիչ համաձայնագրի տեքստի հարցում կարեւոր առաջընթաց ենք գրանցել։ Գործի լրացումների մասով ամեն բան այդքան հարթ չէ, այդ պատճառով բանակցությունները շարունակվում են»,- մեջբերում է նախարարի խոսքը AFP-ն։
Իրանն եւ «վեցնյակը» մինչեւ հունիսի 30-ին մտադիր են ավարտին հասցնել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։




























