Google-ը ներողություն է խնդրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիից այն բանի համար, որ աշխարհի գլխավոր 10 հանցագործների մասին հարցման արդյունքներով նաեւ նրա լուսանկարն է հայտնվել:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, իր հայտարարությունում ինտերնետ-հսկան ներողություն է խնդրել ցանկացած թյուրիմացության համար, որին կարող էր հանգեցնել համակարգային այդ խոտանը:
Մոդիի լուսանկարը World's top ten criminals հարցման ժամանակ հայտնվում էր «Ալ-Քաիդա»-ի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի եւ 1993 թվականին Մումբայում պայթյունների կազմակերպիչ Դավուուդ Իբրահիմի լուսանկարների հետ միասին:
Google-ի ներողությանը նախորդել են սոցիալական ցանցերում հնդիկ քաղաքական գործիչների եւ շարքային օգտատերերի զայրացած մեկնաբանությունները:



























