Synaptics ընկերությունը հայտարարել է համակարգչային ստեղնաշարերի համար «բացատանիշի» սենսորային ստեղնով տեխնոլոգիայի մեկնարկի մասին, հաղորդում է cnet.com-ը։
Այժմ, շնորհիվ սենսորային մակերեւույթի հնարավոր կլինի մոտեցնել եւ հեռացնել տեքստը, նաեւ ծրագրավորել 5 «տրամաբանական ստեղներ», որոնք մակրոսների դեր են կատարելու։ Դա թույլ կտա տնտեսել տեքստ հավաքելու ժամանակը եւ ավելի քիչ օգտագործել համակարգչի մկնիկը կամ նոթբուքի թաչփադը, գրում է Gazeta-ն։
Համակարգչային ստեղնաշարերի մի շարք արտադրողներ արդեն հետաքրքրվել են նոր տեխնոլոգիայով։ Thermaltake ընկերությունը ծրագրում է սենսորային բացատանիշը ներդնել իր խաղային ստեղնաշարերում։




























