Թեհրանի եւ միջազգային միջնորդների վեցյակի քաղաքական ղեկավարներն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կանցկացնեն հաջորդ շաբաթ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի քաղաքական ղեկավար Նիկոլա դե Ռիվիերային:
«Մենք աշխատանքները կշարունակենք հաջորդ շաբաթ»,- հայտարարել է ֆրանսիացի դիվանագետը:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը միջուկային ծրագրի շուրջ երկկողմ բանակցություններ էին անցկացրել:





























