Իրանը մտադիր է նավթի հանքահանման ծավալները ներկայիս օրական 3 մլն բարելից մեծացնել մինչեւ օրական 4 մլն բարել։

Այս մասին հայտարարել է Իրանի նավի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարը պատմել է, որ Թեհրանը դիմել էր ՕՊԵԿ-ին՝ խնդրելով վերանայել պատժամիջոցները հանելուց հետո երկիրը շուկա վերադարձնելու գործընթացը։

Նա նաեւ նշել է, որ Իրանը չի հավատում ՕՊԵԿ երկրներում նավթի հանքահանման քվոտայի բարձրացմանը։