Facebook սոցիալական ցանցը գործարկել է Lite հավելվածը, որը նախատեսված է դանդաղ աշխատող սմարթֆոնների համար։ Այս մասին ասված է Facebook-ի բլոգում։
Հավելվածը հեռախոսի վրա զբաղեցնում է 1 ՄԲ-ից փոքր ծավալ։ Facebook Lite-ն ապահովում է հասանելիություն դեպի նորությունների ժապավեն, նոր գրառումներ, լուսանկարներ, ծանուցումներ եւ մի շարք այլ գործառույթներ, գրում է Gazeta-ն։
Այն կարող են ներբեռնել Android-ի օգտատերերը։
Նոր հավելվածը հասանելի է ասիական երկրներում։ Առաջիկա շաբաթների ընթացքում այն հնարավոր կլինի ներբեռնել նաեւ Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի երկրներից։





























