Ղրղըզստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է մայրաքաղաքում արտակարգ դրություն մտցնելու մասին տեղեկությունները: Նախագահի նախկին թեկնածու Ուրամտ Բարիկտոբասովի շաասյունը շարժվում է Բիշքեկի վրա: Շարասյան կազմում կան զինված մարդիկ:
Ցուցարարները, որոնք հավաքվել են Բիշքեկի Գորկու անվան այգում, Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը մեղադրում են լեգիտիմության պակասի եւ վարկաբերկված լինելու մեջ: Ներկայումս ակցիային մասնակցում են Բարիկտոբասովի 1,5 հազար կողմնակիցներ, որոնց ձեռքին պաստառներ կան, հաղորդում է infox.ru-ն:
Բիշքեկի ծայրամասում պետավտոտեսուչներն արգելափակել են ճանապարհը:
Իրավիճակը թեժանում է: Շարասյանն ընդառաջ են գնացել ՆԳՆ աշխատակիցների ջոկատները, հատուկ ուժեր եւ շներով խմբեր: Բախման մասին տեղեկություններ դեռ չկան:
Մի քանի օր առաջ ՆԳՆ աշխատակիցները փորձել էին ձերբակալել Բարիկտոբասովին, սակայն վերջինիս թիկնազորը զինաթափել էր ոստիկաններին: Դրանից հետո Բարիկտոբասովը կոչ էր արել իր կողմնակիցներին հավաքվել մայրաքաղաքում եւ ցույց անել: Բարիկտոբասովը 2006թ. առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու:




























