Մոսկվայի կողմից Թեհրանին С-300 համալիրների վաճառքը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելում ուժերի վերադասավորման արմատական փոփոխությունների։ Այս մասին Business Insider պարբերականում գրում է Ջերեմի Բենդերը։

Գործարքի արդյունքում, եթե այն իրոք կայանա, Իրանը կրկնակի շահ կստանա։ Նա կարող է իր սահմաններից դուրս վերահսկողություն հաստատել օդային տարածքների վրա եւ դրա հետ մեկտեղ պաշտպանել սեփական միջուկային օբյեկտները հնարավոր հարձակումներից, նշում է հեղինակը։

Համաձայն 2007թ. համաձայնագրի՝ Ռուսաստանը կարող է Իրանին С-300ՊՄՈւ-1. մոդելի զենք վաճառել։ Այն խոցում է 150 կմ հեռավորության վրա գտնվող օբյեկտները։ Օրինակ այդ համալիրը կարող է խոցել 28 կմ բարձրության վրա թռչող օդանավը։ Արբանյակային կապի առկայության դեպքում այդ համալիրը կարող է 241 կմ շառավղով հետեւել օդային օբյեկտները, նշում է պարբերականը։

Եթե Իրանը իր հարավային ափամերձ հատվածներում С-300 ԶՀՀ տեղակայի, ապա Թեհրանը տեղյակ կլինի Պարսից ծոցում ԱՄՆ ՌՕՈւ ռազմաբազայի յուրաքանչյուր ինքնաթիռի թռիչքի մասին։ Հսկողության տակ կհայտնվեն նաեւ քաղավիացիայի երթուղիները։

«Օրինակ Բահրեյնի միջազգային օդանավակայանն ու Բահրեյնում ԱՄՆ ռազմածովային բազան գտնվում են 241 կմ հեռավորության վրա, այսինքն՝ С-300-ի հայտնաբերման գոտում»,-գրում է կայքը։

Ռուսական համալիրները կարող են հուսալի պաշտպանել Իրանի միջուկային օբյեկտները։ Ընդ որում, Իրանի ՀՕՊ համակարգերը գրեթե անխոցելի կլինեն ցանկացած տիպի ամերիկյան ինքնաթիռների համար, բացի ամենաառաջավորներից, պարզաբանում է հեղինակը։

Նրա կարծիքով՝ ԶՀՀ մատակարարումները կսասանի Թեհրանի վրա ռազմական ազդեցության սպառնալիքը այն դեպքում, եթե նա խախտի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունները։ Բանը նրանում է, որ ոչ մի երկիր, որը չունի «սթելս» տեխնոլոգիաներ, չի կարող հարձակվել Իրանի վրա։ Դե ֆակտո նրա վրա կարող է հարձակվել միայն ԱՄՆ-ը։

Սակայն Թեհրանին С-300 մատակարարելու դեպքում անգամ Պենտագոնի  համար շատ բարդ ու թանկ  կլինի այդ պետության դեմ գործողություններ իրականացնել, պնդում է  Business Insider-ի հոդվածագիրը։