Ֆրանսիացի գիտնականները հետազոտության արդյունքում եզրակացության են հանգել, թե Աֆրիկայում դեռ 1927թ. հայտնաբերված ուրանի իզոտոպը իսկապես եղել է հնագույն ատոմային ռեակտորի մասը։ Ըստ գիտնականների, ռեակտորի տարիքը ավելի քան 1,8 միլիոն տարի է, իսկ օգտագործման ժամկետը՝ 500 հազար տարի։
«Անցած դարում՝ 1927թ. ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու համար Աֆրիկա արշավախումբ էր ուղարկվել։ Հանքային աղբյուրներից մեկում ուրանի իզոտոպ էին գտել, որը զգալիորեն տարբերվում էր մյուս ապարներից»,- նշում են հետազոտողները։ Այնուհետ, արտառոց տածոն ուղարկվել է փորձաքննության, արդյունքում իզոտոպը մինչ օրս չուսումնասիրված է եղել։
Եւ միայն այժմ գիտնականները որոշել են մանրամասն ուսումնասիրել գտածոն։ Արդյունքում պարզվել է, որ իզոտոպը բաղկացած է ուրանի երեք տեսակներից. ուրան 238-ն անդիպում է Երկրի վրա, ուրան 235-ը հազվագյուտ նյութ է, իսկ մյուս ուրանը անալոգը չունեցող նյութ է, հաղորդում է Informing-ը։
Նշենք, որ աֆրիկյան աղբյուրում հայտնաբերվել է նյութի 200 կգ։ Դա էլ հիմք է տվել կարծելու, թե դա նախատեսված է ատոմային ռեակտորի համար։





























