Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին նոր «սիոնիստական դավադրություններ» է բացահայտել: «Վերջին շրջանում Իրանի թշնամիները շարժումներ են անում տարածաշրջանում՝ ուղղված սիոնիստական վարչախմբի փրկությանը: Մենք բացահայտել ենք այդ ակտիվությունը: Ազգային դիմադրությունը դրական արդյունքների է հասել, եւ ամեն օր մենք նոր բացահայտումների ականատեսն ենք դառնում»:

Մոսլեհին մեղադրել է Իսրայելին եւ «այլ հատուկ ծառայությունների» Զախեդանում հուլիսի 15-ի տեղի ունեցած պայթյունի մեջ: Այն ժամանակ զոհվել էր 25 եւ վիրավորվել 125 մարդ, հաղորդում է MIGnews.com-ը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, «Ջունդալլահ» շարժումը իր վրա էր վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: