Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը անձամբ է պատասխանել զայրացած բլոգերի հարցին, ում զայրույթի պատճառը Ռուսաստանի մարզերի փոքր բնակավայրերում հակահրդեհային անվտանգության վիճակն է:
Պուտինը հավաստիացրել է բլոգերին, որ տարերային աղետի հետեւանքների վերացման համար անհրաժեշտ դրամական միջոցները, ինչպես նաեւ այլ անհետաձգելի որոշումների կայացման համար ֆինանսական միջոցները դաշնային բյուջեից փոխանցված են երկրի տուժած մարզերին:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն, Տվերի մարզի ղեկավար Դմիտրի Զելենինն իմացել է այս խնդրի մասին: Նրա մամուլի ծառայությունից հայտնել են, որ Զելենինն անգամ փորձել է կապվել բլոգերի հետ, նրան թողնելով նահանգապետի անվտանգության գծով քարտուղարի հեռախոսահամարը, սակայն բլոգերն այդպես էլ չի զանգահարել:




























