Իրանի մայրաքաղաք Թեհրանում սկսվել է ամերիկյան The Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանի գործով 2-րդ դատական նիստը։

«Թեհրանում բացվել է The Washington Post թերթի լրագրող Ջեյսոն Ռեզայանի եւ լրտեսության մեջ մեղադրվող եւս 2 կասկածյալի գործով 2-րդ  դատական նիստը»,- հայտնում է ԻՐՆԱ գործակալությունը։

Ռեզայանի փաստաբանի խոսքով՝ նիստը ընթանում է փակ ռեժիմով, այդ պատճառով ինքը հրաժարվում է որեւէ մեկնաբանություն անել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։