Ֆիլիպինների Մինդադո կղզու Զամբոանգա քաղաքի օդանավակայանում օգոստոսի 5-ին եղած ուժեղ պայթյունի արդյունքում մի հոգի մահացել եւ նվազագույնը 6 հոգի վիրավորվել են։ Վիրավորվածների շարքում են եղել Սուլու գավառի գավառապետ Աբդուսակուր Թանը։
Ամենայն հավանականությամբ, պայթյունի պատճառը եղել է անսպասելիորեն գործի դրված պայթուցիկ սարքը, մահապարտը, որը կրում էր պայթուցիկը, եւս մահացել է։ Կասկածյալի անձը դեռ բացահայտված չէ։

«Մենք դեռ հետաքննություն են անցկացնում, պայթուցիկների  մասնագետ զինվորականները եւ ոստիկանները արդեն դեպքի վայրում են»,-ասել է քաղաքապետը։

Զամբոանգի ոստիկանությունը բարձր պատրաստականության վիճակի է բերված։

Ֆիլիպինների հարավը ինչպես մահմեդակաների, այնպես էլ ձախ արմատակների  համար ակտիվ գործունեության գոտի է համարվում։