Beeline-ը հայտարարում է Երեւանում վաճառքի եւ սպասարկման գրասենյակի բացման մասին։ Վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակը գտնվում է Շենգավիթ համայնքում, Սողոմոն Տարոնցի 11/5 հասցեում: Գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:

«Ծառայությունների եւ սպասարկման որակի կատարելագործմանը զուգահեռ Beeline-ը ձգտում է վաճառքի եւ սպասարկման գրասենյակները բաժանորդների համար դարձնել առավելագույնս հասանելի: Այս նպատակով մենք ավելացնում ենք գրասենյակների թիվը, եւ ես վստահ եմ, որ այսօրվանից Շենգավիթ համայնքի բնակիչների համար Beeline-ի պարզ եւ հարմար ծառայություններից օգտվելը կդառնա ավելի հաճելի եւ հարմարավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Beeline բջջային, ֆիքսված եւ ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենխոշոր սեփական  վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցերից մեկը։ Ներկայումս, Հայաստանում գործում է 77 գրասենյակ, որոնցից 50-ը` մարզերում, իսկ 27-ը` Երեւանում։