Աբխազիայում թուրքական քոլեջի ծնողական կոմիտեի ներկայացուցիչները նամակով դիմել են երկրի նախագահ Սերգեյ Բաղապշին, խորհրդարանի նախագահ Նուգուզար Աշուբին եւ վարչապետ Սերգեյ Շամբեյին խնդրանքով լուծել քոլեջի փակման խնդիրը։
Քոլեջի թուրք հիմնադիրները կրթական հաստատության փակման մասին հայտարարել էին դեռեւս հուլիսի 23-ին եւ նշել, որ այն փակվում է ֆինասնական ճգնաժամի պատճառով։
Ծնողները բողոքում են, որ քոլեջի փակման վերաբերյալ լուրը հայտարարվել է միայն այն բանից հետո, երբ քոլեջում նոր ընդունելություն է կատարվել։
Աբխազիայի կրթության նախարարությունում հայտարարել են, որ քոլեջի փակման վերաբերյալ որոշում չի կայացվել։
Քոլեջը հիմնադրվել է 1995 թվականին Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբայի աջակցությամբ։ Քոլեջում ուսման տեւեողությունը 5 տարի է։ Ուսուցումը անց է կացվել թուրքերենով, ռուսերենով, անգլերենով եւ աբխազերենով։



























