Microsoft ընկերությունը գործարկել է TwinsOrNot.net ծառայությունը, որը թույլ է տալիս ըստ լուսանկարների պարզել մարդկանց նմանությունը: Ծառայության անունը բառացի թարգմանվում է «ԵրկվորյակներԹեՈչ»:
Մյուս հավելվածների նման ծառայությունը բավական պարզ է. անհրաժեշտ է միայն ներբեռնել 2 լուսանկար, եւ համակարգը սեփական ալգորիթմների հիման վրա տոկոսային հարաբերությամբ պարզում է նմանության աստիճանը եւ մի քանի վայրկյանի ընթացքում տալիս է արդյունքը, գրում է Gazeta-ն:
Microsoft-ի նախորդ ծառայությունը՝ HowOld.net-ը, թույլ էր տալիս լուսանկարով պարզել մարդու սեռն ու տարիքը:





























