Հայաստանի ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օգոստոսի 4-ին, ժամը 16.00-ին, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս` Բարբյուսի փողոցի թիվ 48 տնից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Անահիտ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հուլիսի 29-ին, ժամը 23.30-ին, Թումանյանի անվան զբոսայգում, վիճաբանության ժամանակ, փայտով եւ ձեռքերով հարվածել էր 1993 թ. ծնված Ելիզավետա Հ.-ին եւ թիկունքի մասում պատճառել վնասվածք, իսկ Անահիտ Ս.-ի դուստրը՝ 1991 թ. ծնված Անի Հ.-ն, վերցրել էր Ելիզավետա Հ.-ի բջջային հեռախոսը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




























