Մեկ տարվա ընթացքում Իրանում 150 սթափարան կբացվի: Երկրում, որտեղ ալկոհոլային խմիչքներն արգելված են, այդպիսի որոշում է կայացվել ալկոհոլի օգտագործման աճի պատճառով:
ISNA գործակալության փոխանցմամբ, պաշտոնական տվյալներով, առնվազն 200 հազար իրանցիներ ալկոհոլիզմով են տառապում:
Իրանում ալկոհոլի օգտագործումն արգելվել է 1979 թվականին, Իսլամական հեղափոխությունից անմիջապես հետո: Ամեն դեպքում, ըստ «Ռոսբալտ»-ի, 2013 թվականին երկրում ալկոհոլիզմի դեմ պայքարի առաջին կենտրոնն է բացվել:





























