Չինական «Dazzling Noodles» ռեստորանում նոր աշխատակից է հայտնվել. Foxbot ռոբոտ, որն ունակ է խմորից շատ արագ եւ կատարյալ լապշա պատրաստել: Լապշաների երկարությունը գրեթե կատարելապես նման է մեկը մյուսին. անճշտությունն ընդամենը 0.01 մմ է կազմում: Ռեստորանի խոհանոցը գտնվում է ճաշասրահի կենտրոնում, այնպես որ՝ հյուրերը կարող են անձամբ տեսնել, որ իրենց լապշան ռոբոտն է պատրաստում:
Ըստ Kedem-ի, այցելուները վստահեցնում են, որ ռոբոտի պատրաստած լապշան ոչ միայն կատարյալ տեսք ունի, այլեւ տարբեր համ: «Foxconn Technology Group» ընկերությունը չի սահմանափակվում այս ձեռքբերմամբ, այլ ձգտում է իր ռոբոտներին խոհարարական այլ հնարքներ սովորեցնել:





























