Apple ամերիկյան ընկերությունը ներկայացրել է նոր երաժշտական ծառայություն, որ կոչվում է AppleMusic։
Շնորհանդեսին ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ AppleMusic-ը, համատեղելու է սթրիմինգ ծառայության, երաժշտության առցանց խանութի եւ սոցիալական ցանցի գործառությունները։
Այսպիսով՝ ծառայությունը օգտատերերին հնարավորություն կտա միաժամանակ ինտերնետով անվճար ռադիո կամ երաժշտություն լսել, գնել դուր եկած ստեղծագործությունները եւ կիսվել սեփական երաժշտական նվաճումներով, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ծառայությունը կգործարկվի հունիսի 30-ին։ Ծառայության բաժանորդագրումը ամսական կարժենա 10 դոլար, իսկ առաջին 3 ամիսը այն կտրամադրվի անվճար։ AppleMusic ստեղծողները նշում են, որ այն համատեղելի է Windows եւ Android պլատֆորմով գործող սարքավորումների համար։





























