Իրանը մասնակի թույլատրել է կանանց մարզադաշտ այցելել, հայտնում է Associated Press-ը։

Բարձրաստիճան իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ սահմանափակ թվով կանանց թույլ են տալու ներկա լինել այս ամսվա վերջին Թեհրանում կայանալիք Վոլեյբոլի համաշխարհային լիգայի խաղերին։

2014թ. Իրանում ձերբակալել էին մի կնոջ այն բանի  համար, որ նա փորձել էր ներկ գտնվել Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող հանդիպմանը, գրում է Gazeta-ն։

2015թ. հունվարին կառավարությունն հայտարարել էր, որ օտարերկրյա կանայք կարող են ներկա լինել տղամարդկանց խաղերին, իսկ իրանցի կանայք՝ ոչ։