Samsung-ը ներկայացրել է S6 Active սմարթֆոնի պաշտպանված տարբերակը։ Նոր սմարթֆոնի պրոմո հոլովակը YouTube-ի իր ալիքում հրապարակել է  AT&T օպերատորը։

Սմարթֆոնն ունի ռետինապատ կորպուս, փոշուց եւ խոնավությունից, ինչպես նաեւ 1.2 մ բարձրությունից ընկնելուց ու հարվածներից պաշտպանող  IP58  չափանիշով պաշտպանող «միջուկ», գրում է Gazeta-ն։

Տեխնիկական առումով պաշտպանված եւ սովորական սմարթֆոնների միջեւ տարբերությունները շատ չեն։ S6 Active-ն ունի ավելի տարողունակ մարտկոց՝ 3500 մԱ/ժ, սակայն չունի մատնահետքի սքաներ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պաշտպանված սմարթֆոնների էկրանի տակ 3 մեխանիկական կոճակ կա։ Մնացած առումներով S6 Active-ը չի տարբերվում սովորական սմարթֆոնից։