Իրանական «Ալբորզ» ականակիր նավը հետ է մղել ծովահենների հարձակումը, որոնք փորձել են գրոհել Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող նավթային տանկերը։
Այս մասին գրում է IRNA-ն՝ վկայակոչելով ՌԾՈւ հրամանատարի տեղակալ ադմիրալ Մահմուդ Մուսավիին։
«Ռազմանավերի ժամանակին միջամտությունը ստիպեց ծովահեններին լքել տարածաշրջանը»,- նշեց Մուսավին։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ միջազգային ջրերում, գրում է ՏԱՍՍ-ը։





























