Այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրը: Առաջին խաղում հանդիպեցին «Փյունիկն» ու «Միկան»: Էդգար Մալաքյանի եւ Գեւորգ Ղազարյանի գոլերի շնորհիվ երկրի չեմպիոնը առավելության հասավ 2:0 հաշվով: Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկն» առաջին տեղում ընթացող «Բանանցի» հետ միավորների տարբերությունը հասցրեց երեքի: «Բանանցը» վաղը կմրցի «Իմպուլսի» հետ: Օգոստոսի 7-ին կխաղան «Գանձասարն» ու «Ուլիսը», օգոստոսի 8-ին` «Կիլիկիան» ու «Շիրակը»:
16-րդ տուր
«Փյունիկ»-«Միկա» 2:0
Էդգար Մալաքյան (56'), Գեւորգ Ղազարյան (74')
|
|
Խ |
Հ |
Ո |
Պ |
Մ |
|
Բանանց |
15 |
12 |
2 |
1 |
38 |
|
Փյունիկ |
16 |
11 |
2 |
3 |
35 |
|
Ուլիս |
15 |
10 |
2 |
3 |
32 |
|
Միկա |
16 |
6 |
4 |
6 |
22 |
|
Իմպուլս |
15 |
6 |
2 |
7 |
20 |
|
Գանձասար |
15 |
5 |
1 |
9 |
16 |
|
Կիլիկիա |
15 |
3 |
1 |
11 |
10 |
|
Շիրակ |
15 |
1 |
0 |
14 |
3 |



























