ԱՄՆ Պետքարտուղարությունը օգոստոսի 5-ին հրապարակել  ահաբեկչության տարեկան զեկույցը: Այն ներկայացնում է 2009թ. իրավիճակը:  Փաստաթղթում ասվում է, որ առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպությունը մնում է «Ալ-Քաիդան» եւ հատկապես նրա կառույցը Պակիստանում: Վաշինգտոնը ահաբեկչությունը հովանավորող երկրներ է համարում Իրանը, Կուբան, Սիրիան եւ Սուդանը: Զեկույցի հեղինակները նկատում են, որ 2009թ. «Ալ-Քաիդայի» ժողովրդականության անկում է նկատվել մահմեդական աշխարհում: Պատճառը նրա «անկազմակերպ» գործողություններն են Ալժիրում, Սաուդյան, Արաբիայում, Պակիստանում եւ Ինդոնեզիայում, որտեղ անմեղ մարդիկ են զոհվել:

Հատկանշական է, որ ԱՄՆ իշխանությունները զեկույցի «սեւ ցուցակում» չեն ընդգրկել Հյուսիսային Կորեային: Ըստ փաստաթղթի, անցած տարի աշխարհում մոտ 11 հազար ահաբեկչություն  է եղել, որոնց զոհ է գնացել 15 հազար մարդ: Դա ավելի քիչ է, քան նախորդ տարիներին: Ամենաարյունոտ տարին եղել է 2006թ.: