ԵԱՀԿ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Նման որոշում է կայացրել ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Գագաթաժողովը պետք է համատեղ քայլեր մշակի գոյություն ունեցող եւ սպասվող սպառնալիքների դեմ`  Եվրատլանտյան եւ Եվրասիական տարածքներում: Գագաթաժողովում կմշակվի նաեւ ԵԱՀԿ զարգացման «ճանապարհային քարտեզ», կհստակեցվեն ռազմավարական ուղղությունները, ասված է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի օգոստոսի 5-ին հրապարակված հայտարարության մեջ:

Նազարբաեւի խոսքով, խորհրդանշական է, որ գագաթաժողովը Աստանայում անցկացնելու որոշումը համընկել է պատմական ամսաթվի հետ. 35 տարի առաջ օգոստոսի 1-ին ստորագրվել է Հելսինկյան ամփոփիչ ակտը:

Ղազախստանի նախագահը նշել է, որ իր երկիրը, գլխավորելով ԵԱՀԿ-ն, «ակտիվորեն առաջ է տանում թեզը, ըստ որի այսօր Եվրոպայի անվտանգության ապահովումը դուրս է գալիս Եվրոպայի աշխարհագրական սահմանների»:

Անդրադառնալով Ղրղըզստանում առկա ճգնաժամին, որտեղ անկարգությունների հետեւանքով փովեց իշխանությունը, Նազարբաեւն ասել է, որ «դրամատիկ իրադարձություններն այդ երկրում իսկական մարտահրավեր դարձան տարածաշրջանի կայունությանը: Դա պահանջեց արդյունավետ միջոցների կիրառում ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կառույցների կողմից»: