Թերթը զրուցել է  Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ընդունելության քննություններից հետո թափուր տեղերի քանակը մեծ է եւ իջել է ընդունելության քննությունների անցողիկ շեմը,  նախարարը պատասխանել է. «Տարվա մեկնարկից ես տարբեր առիթներով ազդարարել էի, որ մենք այս տարի հատկացնում ենք մեծ քանակությամբ տեղեր, որպեսզի թուլացնենք լարվածությունը, որպեսզի կարողանանք նվազեցնել կոռուպցիոն ռիսկերն ու ընդունելության քննությունների աժիոտաժն եւ թույլ տալ մեծ թվով քաղաքացիների ստանալ բարձրագույն կրթություն:

Սա արվեց ու աշխատեց, իհարկե, թափուր տեղեր մնացին, քանի որ դիմորդների թիվը երկու հազարով պակաս էր, քան հատկացված տեղերի թիվը: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գալիք տարի շրջանավարտներ չլինելու պատճառով կտրուկ նվազում կունենանք դիմորդների քանակի մեջ, եւ բուհերի մանկավարժական կոլեկտիվները կհայտնվեն ծանր վիճակի մեջ»: Այդ պատճառո՞վ թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթ չկազմակերպվեց՝ հարցին Աշոտյանը պատասխանել է. «Երբեք չի եղել նման բան, մինչ իմ նշանակվելը եղել է թե չէ՝ չգիտեմ, իմ ժամանակ չի եղել…»: