Լեհաստանում շարունակվող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները: Տղաների պայքարում Հայաստանի երեք պատվիրակներից երկուսը պարտություն կրեցին: Անհաջող խաղացին Սամվել Տեր-Սահակյանն ու Հրայր Սահակյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը կես միավոր վաստակեց:

Աղջիկների պայքարում Անի Խանամիրյանը պարտիան ավարտեց հաղթանակով:

Մեր մասնակիցներից առայժմ լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, ով վաստակել է  2 միավոր եւ առաջատարին զիջում է մեկ միավորով: