Կավալայի շախմատային մրցաշարի 7-րդ տուրի կենտրոնական պարտիայում հանդիպեցին երկու առաջատարները` Զավեն Անդրիասյանն ու Վադիմ Տուխաեւը: Մեր շախմատիստը պարտվեց եւ զգալիորեն զիջեց դիրքերը:
Հայաստանի մյուս բոլոր ներկայացուցիչները երեկ հաղթանակ տարան: Մեկական միավոր նվաճեցին Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Վահե Բաղդասարյանը եւ Նելլի Աղինյանը:
Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը, Վահե Բաղդասարյանը վաստակել են հնգական միավոր եւ բաժանում են 6-րդ տեղը: Միանձնյա առաջատար Վադիմ Տուխաեւն ունի 6 միավոր: Եվս չորս շախմատիստներ վաստակել են 5,5-ական միավոր:




























